28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենահարմար հյուրանոցները` մեղրամսի համար /ֆոտո/

Որպես կանոն, հարսանեկան հյուրանոցները գտնվում են մոլորակի ամենառոմանտիկ վայրերում, որոնք հարուստ են դրամատիկ սիրային պատմություններով: Ահա այն 7 հյուրանոցները, որտեղ հավանաբար երազում են մեղրամիս անցկացնել բոլոր զույգերը: 

”Daios Cove Luxury Resort & Villas”  հյուրանոցը Կրետե կղզում առաջարկում է ինչպես սովորական համարներ, այնպես էլ վիլլաներ: Այն ավելի հարմար է ակտիվ նորապսակների համար, քանի որ այստեղ կա մարզասրահ, ջրային սպորտների կենտրոններ, թենիսի կորտեր, զբոսանավեր, մոտորանավակներ վարձելու հնարավորություն:

“Ayana Resort and Spa” հյուրանոցն Ինդոնեզիայում 77 հա տարածք է զբաղեցնում Հնդկական օվկիանոսի ափին: Բացի ստանդարտ համարներից, այն առաջարկում է նորապսակներին մեղրամիսն անցկացնել վիլլայում, որից կրկին օվկիանոսի տեսարան է բացվում: Այստեղ կա նաեւ հրաշալի սպա կենտրոն, որտեղ նորապսակները կարող են վայելել միներալներով հարուստ ծովային ջրով մերսում, իսկ ավելի ակտիվ նորապսակները կարող են օգտվել գոլֆի դաշտից եւ էքսկուրսիաների բյուրոյից:

“Six Senses Resorts and Spas” Մալդիվյան կղզիներում 100 վիլլաներից կազմված համալիր է: Վիլլաները 3 տեսակ են` “Beach Villas”, “Water Villas” եւ “Water Villa Suites”: Այն գտնվում է Հնդկական օվկիանոսի սրտում եւ դժվար է գտնել նույնիսկ քարտեզի վրա: Հարսանիքները Մալդիվներում անցկացվում են հյուրանոցի տարածքում` լողափին, ջրի վրա տեղադրված հարթակի վրա կամ հանգստավայրից ոչ հեռու գտնվող անմարդաբնակ կղզում, որտեղ նորապսակներին տանում են նավակով:

Պրովանսում գտնվող “Château Saint-Martin & Spa” 5 աստղանի հյուրանոցը ֆրանսիական նրբագեղության եւ էլեգանտության խորհրդանիշ է, որը տեղակայված է տամպլիեր ասպետների ամրոցի ավերակների հարեւանությամբ: Հյուրանոցի գլխավոր պարծանքը փոքրիկ մատուռն է, որը հարմար է նեղ շրջապատով հարսանեկան արարողություն անցկացնելու համար: Ավելի մասշտաբային հանդիսություններն անց են կացվում այգում` դարավոր ձիթենիների տակ: Բացի այդ, այստեղ կա նաեւ գինու մառան, որտեղ գինիներ են համտեսում:

Իսպանական “Santa Caterina” 5 աստղանի հյուրանոցը` ար-նուվո ոճի վիլլայում, կառուցված է ժայռի վրա` ծովափին: Հատուկ նորապսակների համար այստեղ գործում է “Giulietta & Romeo” ջակուզին` ծովի տեսարանով եւ լիմոնների ու նարինջների այգում: Բնության սիրահարների համար գործում են “IL Torrino” համարները` ծովային բնապատկերով անհատական պարտեզով:

Շվեյցարական “Park Weggis” հյուրանոցը գտնվում է լճի վրա, հիանալի տեսարան է բացվում բոլոր պատուհաններից: Տաք եղանակին բացօթյա խնույքներ են կազմակերպվում: Հնարավոր է նաեւ ռոմանտիկ ընթրիքի համար սեղան պատվիրել լճի ափին: Հյուրանոցը նաեւ անհատական լողափ ունի, մշակված խոտածածկ տարածք եւ առանձին նավահանգիստ:

Չկա ավելի ռոմանտիկ բան, քան իտալական մեղրամիս սկսել “Venice Simplon-Orient-Express” դասական գնացքում: Ճամփորդությունն սկսում է լանչի ժամին Բրիտանիայում եւ հասնում երեկոյան Փարիզ, երբ վագոնները լի են երաժշտությամբ եւ գունեղ հագնված մարդկանցով, իսկ բաժակների զրնգոցը չի դադարում մինչ առավոտ: Այնուհետեւ ճանապարհը շարունակվում է Ալպերով եւ ավարտվում վենետիկյան լագունաներ, որտեղ նորապսակները կարող են վայելել արեւային վաննաներ: Հենց այսպիսի արկածից էլ կարելի է սկսել համատեղ կյանքը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ