11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջասթին Թիմբերլեյքը` նոր կերպարում /վիդեո/

Չհասցնելով հանգստանալ իր նոր` “The 20/20 Experinence” սկավառակի թողարկումից հետո` Ջասթին Թիմբերլեյքն արդեն նոր նախագիծ է սկսել: Օրերս պարզ է դարձել, որ Ջասթինը կնկարահանվի “Spinning Gold” ֆիլմում` դիսկոյի կնքահայր Նիլ Բոգարտի դերում: 

Երաժշտական պրոդյուսեր Բոգարտը պատմության մեջ հիշվում է իր “Casablanca Records” լեյբլի շնորհիվ, որը շոու-բիզնեսի “դռներն է բացել” այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են “The Kiss”-ը, “The Village People”-ը, Դոն Սամերը եւ այլն:

Նիլը մահացել է 1982-ին` 39 տարեկանում լիմֆոմայից: Նույն թվականին էլ “The Kiss”-ն ալբոմ թողարկեց նրա հիշատակին` “Creatures of the Night”-ը: Ֆիլմի սցենարի հեղինակը Բոգարտի որդին է` Թիմոթին: Ֆիլմի արտադրությունը նախատեսված է մյուս տարի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ