01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բիլլ Գեյթսը վերադարձրեց իր տիտղոսը

Բիլլ Գեյթսը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, որի կարգավիճակը կորցրել էր 5 տարի առաջ: Գործարարը մեկ րոպեում մոտ 7 հազար դոլար է վաստակում: Միլիարդատերը գլխավորել է աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակը` ”Bloomberg”-ի տարբերակով:

Նա գերազանցեց մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմին, ով միայն նախօրեին մեկ միլիարդ դոլար կորցրեց: Տարվա սկզբից նրա ընկերության ակտիվները 14 տոկոսով էժանացան, ինչի հաշվին էլ Գեյթսը շահեց: 

“Microsoft”-ի հիմնադիր Գեյթսը 13 տարի շարունակ կրում էր աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը` սկսած 1995-ից, երբ ընդամենը կես ամսվա ընթացքում վաճառվեց Windows-ի 7 մլն օրինակ: 2000-ից սկսած նա ավելի քան 100 մլրդ դոլար է վաստակել: 

2008-ին նա լքեց “Microsoft”-ի տնօրենի պաշտոնը, սակայն մնաց տնօրենների խորհրդում: Հենց այդ տարի ամենահարուստ մարդկանց ցանկում Գեյթսից առաջ անցավ Ուորեն Բաֆեթը: 

Bloomberg”-ի վարկանշային աղյուսակը թարմացվում է ամեն օր` համապատասխան բորսաների աճուրդների համապատասխան: Մարտին իր վարկանշային աղյուսակը հրապարկեց “Forbes”-ը, որում առաջինը Կառլոս Սլիմն էր, 2-րդ տեղում`Գեյթսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ