14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայտնի ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ

Լոնդոնյան ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի հավաքականի եւ բրիտանական “Քուինս Փարք Ռեյնջերս” թիմի հարձակվող Լոյք Ռեմիին: Նրան կասկածում են բռնաբարության մեջ: Ձերբակալվել են նաեւ նրա զարմիկը եւ մտերիմ ընկերը:

Ոստիկանության պաշտոնական աղբյուրները հաստատում են ձերբակալությունների փաստը` չհրապարակելով նրանց անունները: Նշվում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին, 34-ամյա զոհը ոստիկանությանը տեղեկացրել է այդ մասին հաջորդ օրը:

Տուժածի խոսքով` նա գնացել է ֆուտբոլիստի տուն, որտեղ եղել են նաեւ 2 տղամարդ: Սկզբում նրանցից մեկը կնոջը խմիչք է  առաջարկել, որից հետո նա կորցրել է գիտակցությունը: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ մերկ է: Նրա խոսքով` իրեն բռնաբարել են Ռեմին, նրա եղբայրը եւ ընկերը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ