13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուսանկարիչներն սպառնում են բոյկոտել Բեյոնսեին

Երգչուհի Բեյոնսեն, ով արգելել էր պրոֆեսիոնալ լուսանկարիչներին նկարել իրեն, հնարավոր է, որ բոյկոտի ենթարկվի Լուսանկարիչների Ազգային ասոցացիայի կողմից, գրում է “Gigwise”-ը: Ասոցացիայի անդամ լուսանկարիչները, որոնց մեծ մասն աշխատում է լրատվական կազմակերպություններում, նամակ են գրել Բեյոնսեի մամլո քարտուղարին, որում հայտնել են երգչուհուն` իրենց միության սեւ ցուցակում ներառելու մտադրության մասին, եթե վերջինս չվերանայի իր համերգների ընթացքում լուսանկարիչների աշխատանքը սահմանափակելու մասին արգելքը: 

Նամակում նրանք նաեւ նշել են, որ հասկանում են երգչուհու` անձնական կյանքը վերահսկելու ցանկությունը, սակայն ընդգծել են, որ արգելքը վերացնելը նրա իմիջի համար ավելի նպաստավոր կլինի, քանի որ մամուլում կհայտնվեն օբյեկտիվ լուսանկարներ, որոնք հավասարապես շահավետ կլինեն թե իրենց, թե երգչուհու համար:

Ենթադրվում է, որ Բեյոնսեին նման արգելք սահմանելուն դրդեց “BuzzFeed” կայքում հրապարակված նրա լուսանկարը` լուսանկարված Սուպերգավաթի ելույթի ժամանակ` 2013-ի փետրվարին: Բեյոնսեի ներկայացուցիչները պահանջել էին ջնջել կայքից անհաջող լուսանկարները, սակայն կայքը ոչ միայն թողել էր դրանք, այլ նաեւ առանձին սյունակ հատկացրել երգչուհու “չստացված” լուսանկարները ցուցադրելու համար:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ