12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սելենա Գոմեսն իր երջանկությունը կիսել է երկրպագուների հետ

Երգչուհի Սելենա Գոմեսը մայրերի օրը երկրպագուների հետ կիսվել է ուրախալի նորությունով` իրենց ընտանիքում համալրում է լինելու: Նրա մայրը` 36-ամյա Մենդին, երեխայի է սպասում, իսկ 20-ամյա Սելենան առաջին անգամ ավագ քույր կդառնա:

“Հուսով եմ` բոլոր մայրերն այսօր տոնական տրամադրություն ունեն, իսկ իմ մայրիկն առավել եւս: Սիրում եմ քեզ”,-գրել է նա լուսանկարի ներքո, որտեղ գրկել է մոր փորիկը:

Նշենք, որ 2 տարի առաջ Մենդին կորցրեց երեխային, ինչի համար էլ Սելենան հետաձգեց մի քանի համերգներ:

Ապագա փոքրիկը նրա եւ նրա 2-րդ ամուսնու առաջին երեխան է: Սելենան ծնվել է, երբ նրա մայրը 16 տարեկան էր, իսկ 5 տարի անց ապագա աստղի ծնողները բաժանվեցին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ