Հարսանեկան դիմահարդարում, վարսահարդարում, աքսեսուարներ, որոնք նորաձեւ կլինեն 2017-ին /ֆոտո/
Ամեն տարի հարսանեկան նորաձեւությունը փոխվում է։ Իսկ ինչպիսի տեսք կունենան հարսանցուները այս տարի։ Ահա, թե ինչպիսին է հարսանեկան նորաձեւությունը՝ 2017-ին։
Այս տարի խիստ նորաձեւ են ծաղկե աքսեսուարները, հատկապես՝ ծաղկե թագերը, ավանդական, փայլուն թագերի փոխարեն։
Չեզոք դիմահարդարում
Դիմահարդարումը հնարավորինս չեզոք ու աննկատ պետք է լինի, մի փոքր փայլ, բնական գույներ, այս տարի նորաձեւ է բնական դիմահարդարումը։
Թեթեւ հյուսքեր
Հարսանեկան վարսահարդարման գլխավոր տենդենցն այս տարի հյուսքերն են՝ թեթեւ, բնական նայվող հյուսքերը։
Խոշոր աքսեսուարներ
Վառ դիմահարդարման ու վարսահարդարման փոխարեն համարձակ կերպով խոշոր աքսեսուարներ ընտրեք, դրանք այս տարի խիստ նորաձեւ են։
Շարֆ՝ մազերին
Այս տարի նորաձեւ է նաեւ փոքրիկ շարֆով վարսահարդարում անելը։
Մինիմալիզմ
Նորաձեւ է նաեւ ամենասովորական, հասարակ պոչիկը՝ շքեղ վարսահարդարման փոխարեն։
Փոքր քող
Նորաձեւ ու հետաքրքիր աքսեսուար՝ փոքրիկ քող։
Բաց մեջք
Այս տարի խիստ նորաձեւ են մեջքի հատվածում լայն բացվածքով հարսանեկան զգեստները։