16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բրիթնի Սփիրսի ջանքերն անարդյունք չմնացին /ֆոտո/

31-ամյա աստղ Բրիթնի Սփիրսը վերջին տարիներին ընդհանրապես հեռացել է փոփ արքայադստեր կերպարից եւ այնքան է գիրացել, որ նույնիսկ համերգային զգեստներով անհեթեթ տեսք ուներ, սակայն Բրիթնին կարողացավ իրեն հավաքել: Նիհարելու ուղղությամբ ձեռնարկված քայլերն անարդյունք չմնացին` Սփիրսը հայտնվեց “Shape” ամսագրի հունիսյան շապիկին:

Բնականաբար, իրականում ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ, որքան ամսագրի շապիկին: Սակայն Բրիթնին իսկապես բավականին զգալի նիհարել է: Պապարացցիները վերջերս նրան հաճախ են տեսնում  սպորտդահլիճի մոտ:

Բրիթնին նաեւ կիսվել է նիհարելու իր գաղտնիքներով: Սակայն բացի նրա թվարկած անձնական դիետոլոգից, մարզչից եւ կամքի ուժից, Բրիթնիին հավանաբար օգնում է նաեւ նոր սերը` իրավաբան Դեյվիդ Լուկադոն: Նրա կողքին Բրիթնին փայլում է երջանկությունից, գուցե հենց դա է նրա կամքի ուժի գաղտնիքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ