Լինդսի Լոհանը ցանկանում է աշխատել երեխաների հետ
Նախորդ շաբաթ անհնազանդ աղջիկ Լինդսի Լոհանը փախել էր վերականգնողական կենտրոնից` ընտրելով մեկ այլ կենտրոն, որը, ամենայն հավանականությամբ, դուր չէր եկել դատավորին: Այնուամենայնիվ, դատարանը նրան ընդառաջ գնաց եւ առաջարկեց Բետի Ֆորդ կլինիկան, որտեղ Լինդսին 3 ամիս կանցկացնի` հերթական անգամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու եւ ոստիկանին խաբելու համար:
Լոհանը, թեեւ համաձայնվել է անցնել բուժման կուրսը, որն արդեն 6-րդն է նրա քրեական կենսագրությունում, սակայն կարծում է, որ դա արդյունավետ պատիժ չէ իր համար: Նա հավանաբար ճիշտ է, սակայն այդ դեպքում մնում է խուլիգան դերասանուհու նկատմամբ ծայրահեղ քայլերի դիմել, օրինակ` նրան ճաղերի ետեւ ուղարկել: Ինքը` Լոհանը, առաջարկում է իրեն ճամփորդության ուղարկել:
“Ինձ անիմաստ է պահել կլինիկայում, դա ժամանակի կորուստ է”,-խոստովանել է դերասանուհին` հավելելով, որ ինքը կարող է տարբեր երկրներում աշխատել երեխաների հետ: Հետաքրքիր` նա իսկապե՞ս հավատում է, որ որեւէ մեկն իր երեխային կվստահի իրեն: