Նորածնին Ֆեյսբուք են կոչել
20-ամյա եգիպտացի Ջամալ Իբրահիմն իր նորածին դստերը Ֆեյսբուք է կոչել:
Նրա խոսքով` այդ կերպ ինքը ցանկացել է երախտագիտությունը հայտնել սոցիալական ցանցին` Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու գործում մեծ դեր ունենալու համար:
Ֆեյսբուքի ծննդյան ճշգրիտ օրը հայտնի չէ, այնուամենայնիվ, նա շարունակում է շնորհավորանքներ ստանալ ոչ միայն հարազատներից եւ մտերիմներից, այլ ընդհանրապես անծանոթ մարդկանցից, ովքեր իմացել են նրա յուրօրինակ անունը:
Երեխայի ամբողջական անունը Ֆեյսբուք Ջամալ Իբրահիմ է: Հարազատներին շատ է դուր եկել այդ անունը եւ նրանք լիովին աջակցում են երիտասարդ հայրիկի փայլուն գաղափարին:
Եգիպտոսում շուրջ 5 մլն մարդ է օգտվում “Ֆեյսբուք” սոցցանցից: