12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան վերջապես կամուսնանան /ֆոտո/

Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան 10 տարի միասին լինելուց հետո որոշել են ամուսնանալ: Նրանց հարսանիքին արդեն հրավիրված են բազմաթիվ համաշխարհային աստղեր, այդ թվում` ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը եւ նրա կին Վիկտորյան, Ջեյ Լոն, Եվա Լոնգորիան, Նիկոլ Շերցինգերը եւ այլոք: 

Հարսանիքը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մայամիում: Ասում են, որ Աննան վաղուց էր ցանկանում ամուսնանալ, սակայն Էնրիկեն իրենն էր պնդում եւ չէր ցանկանում ամուսնանալ, սակայն երբ 2011-ին նա Աննային երկրպագուներին ներկայացրեց որպես իր կին, սկսեցին լուրեր շրջել, թե նրանք գաղտնի ամուսնացել են: 

Էնրիկեն, ով վաղը` մայիսի 8-ին 38 տարեկան կդառնա, հայտարարել է, որ չի ցանկանում մտածել երեխաների մասին առնվազն մինչեւ 40 տարեկան դառնալը: Նա հայտնի իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի 8 երեխաներից մեկն է: Էնրիկեի մայրը ֆիլիպինուհի Էլիզաբեթ Փրեյսլերն է: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ