Պլաստիկ վիրաբույժներն անվանել են առաջին տիկնոջ մարմնի ամենագեղեցիկ մասը
Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցացիան հրապարակել է իր տարեկան ավանդական զեկույցը եւ հայտարարել է նոր տրենդի հայտնվելու մասին:
Ըստ զեկույցի` ամենապոպուլյար վիրահատությունը շարունակում է մնալ կրծքերի մեծացման վիրահատությունը: Իսկ ամենամեծ ակտիվությունը նկատվում է ձեռքերի վերին մասի ձեւափոխության վիրահատության ասպարեզում: 2012-ին այդ վիրահատությանն են դիմել 15.457 ամերիկացիներ: Համեմատության կարգով հարկ է նշել, որ 2000-ին նույն վիրահատությունը կատարել են ընդամենը 338 մարդ ողջ ԱՄՆ-ում:
Հիմնվելով իրենց հաճախորդների ցանկության վրա` պլաստիկ վիրաբույժները կազմել են գեղեցիկ ձեռքերով հայտնի մարդկանց վարկանշային աղյուսակը: Ամենից հաճախ հաճախորդները խնդրում են վիրաբույժներին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ձեռքերի նման դարձնել իրենց ձեռքերը: 2-րդ տեղում Ջենիֆեր Էնիսթոնն է: Գեղեցիկ ձեռքերով կանանց եռյակը եզրափակում է Ջեսիիկա Բիլլը: