22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինտերնետ-գնումները կթանկանան

Ամերիկյան Սենատն օրենք է ընդունել, որով թույլատրում է նահանգներին հարկեր գանձել ինտերնետ-գնումներից: Փաստաթղթին կողմ են քվեարկել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի 69 անդամները, դեմ` 27-ը, հաղորդում է “Reuters”-ը:

Օրինագիծն աջակցում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են “Wal-Mart”-ը, “Best Buy”-ը եւ “Amazon”-ը: Ավելի վաղ օրենքի մասին դրական էր արտահայտվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Օրինագիծն այնքան ծանրակշիռ է եղել, որ այն չեն էլ քննարկել լսումների ժամանակ: Դիտորդների կարծիքով` ավելի քիչ ոգեւորությամբ օրինագծին վերաբերվում են Կոնգրեսի ստորին պալատում, որը, ի տարբերություն Սենատի, ղեկավարում են հանրապետականները, որոնք ավանդաբար թերահավատորեն են վերաբերվում նոր հարկերի ներմուծմանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ