22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում Ադրբեջանին պահել խոստումը

Լրատվամիջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների կապակցությամբ, ըստ որոնց զրպարտությունը քրեական հանցագործություն կհամարվի եւ կավելանա ազդեցությունը ինտերնետային ԶԼՄ-ների վրա:

“Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը պահել իր խոստումը`շարունակելու խոսքային վիրավորանքների խտրականության գործընթացը: Իմ գրասենյակը պատրաստ է աջակցել այդ գործընթացին նաեւ հետագայում”,-ասել է Միյատովիչը:

Գործող օրենքը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկման զրպարտության համար: ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը եւ Ադրբեջանի մամուլի խորհուրդը Ադրբեջանում զրպարտության խտրականության հարցերով 2006-ից աշխատում են ԶԼՄ-ների ազատության հարցերով Ներկայացուցչի Բյուրոյի աջակցությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ