2013 -ի ամենասեքսուալ կինը
“FHM” ամսագիրը 2013-ի աշխարհի ամենասեքսուալ կին է հռչակել հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսին: Ամսագրի ընթերցողների մեծամասնությունն ընտրել է հենց Միլային: Միլա Կունիսը ծնվել է Ուկրաինայում` հրեական ընտանիքում:
Նա դեռ երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես: Մինչ օրս նա շուրջ 50 դեր է ունեցել կինոյում եւ մշտապես հայտնվում է ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում: 2-րդ հորիզոնականում է հայտնվել երգչուհի Ռիհաննան, 3-րդում` բրիտանացի դերասանուհի Հելեն Ֆլենեգենը: Առաջին քսանյակում են հյատնվել նաեւ Բեյոնսեն, Շերիլ Քրոուն, Մեգան Ֆոքսը, Քեթի Փերին եւ այլոք: