Ինչպե՞ս վարվել ցավի, տառապանքի ու նեղության ժամանակ
Ինչպե՞ս վարվել ցավի, տառապանքի ու նեղության ժամանակ: Առաջին՝ պետք է զղջալ անցյալի սխալների համար ու անմիջապես սկսել ապաշխարության գործը: 2րդ՝ փառք տալ Աստծուն ու ասել, «ես իմ գործերի արժանին եմ ստանում: Շնորհակալություն Տեր, որ ժամանակ ես տալիս ապաշխարելու»: Եվ նոր միայն 3րդը՝ «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս»:
Մոտավորապես այսպես վարվեց ավազակներց մեկը խաչի վրա, ու անմիջապես Տեր Հիսուսից լսեց հետևյալ խոսքերը. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղկ 23:43):
Արմեն Հարեյան