28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեչնիայի նախագահը իր երգչուհուն փրկել է հայից /վիդեո/

Անցյալ տարվանից մի տեսահոլովակ է տարածվել, որում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կառավարության նիստի ժամանակ պատմում է, թե ինչպես է չեչեն երգչուհի Հեդա Համզատովային փրկել հայի հետ ամուսնությունից: 

Ըստ Կադիրովի` հայերը երգչուհու վրա “մեծ փողեր են ծախսել”` խոստանալով ապահովել նրա մասնակցությունը “Եվրատեսիլ”-ում եւ տարել են Երեւան` ամուսնանալու: “Հորը, մորը վերցրեցինք, գնացինք նրան ետ բերեցինք, քանի որ մեզ համար խայտառակություն կլիներ, եթե չեչեն վաստակավոր արտիստուհին ամուսնանար հայի հետ”,-հայտարարել է Կադիրովը:

Հեդա Համզատովան հայ հանդիսատեսին հայտնի է դարձել “Հայ քաջեր” երգի հայերեն կատարումից հետո: Կատարումը մեծ ոգեւորությամբ է ընդունվել հանդիսատեսի, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ գործարար Սամվել Կարապետյանի կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ