Ռեստորան` կիսամերկ մատուցողուհիներով /ֆոտո/
Բուրիաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդեում բավականին ինքնատիպ մի հաստատություն է բացվել` “թոփլես բար”, որի մատուցողները եւ մատուցողուհիները բացառապես կիսամերկ են աշխատում:
Հաճախորդներին գրավելու համար հաստատության տնօրենը որոշել է իր աշխատակիցներին ապահովել յուրօրինակ համազգեստով: Մատուցողուհիներն այստեղ միայն էրոտիկ ներքնազգեստով են եւ մերկ կրծքերով, իսկ մատուցողները` միայն տաբատով:
Աշխատանքի ընդունելիս այս հաստատությունում ստուգել են ոչ միայն նրանց արտաքին տվյալները եւ հաճախորդների հետ շփվելու ունակությունները, այլ նաեւ համարձակությունը, քանի որ կիսամերկ վիճակում սեղաններին մոտենալը պետք է այդ աշխատակցի համար շատ բնականոն լինի: