10 աստղեր, որոնք չեն ծերանում /ֆոտո/
Երիտասարդության դեղամիջոցը դեռեւս չի հայտնաբերվել, սակայն կան կանայք, ովքեր 40, 50 եւ նույնիսկ 60 տարեկանում հմայիչ եւ սեքսուալ են մնում:
50-ամյա դերասանուհի Դեմի Մուրի երիտասարդ մնալու գաղտնիքը բուռն անձնական կյանքն է: Նրան միշտ էլ ավելի շատ հետաքրքրել են տղամարդիկ, քան դիետաները: “Սրտային հարցերի” շուրջ մշտական անհանգստությունը թույլ է տվել նրան երիտասարդ մնալ ոչ միայն հոգով, այլ նաեւ մարմնով:
56-ամյա Քիմ Քեթրոլը վառ օրինակն է նրա, որ 50-ից հետո եւս կարելի է սեքսուալ մնալ: Գերազանց կազմվածքը պահպանելու հարցում նրան օգնում են “հին, բարի ընկերները”` յոգան եւ պիլատեսը:
48-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է մնալ կանացի գեղեցկության էտալոն: Ամուսինը` Վենսան Կասելը, առանց նրա չի պատկերացնում իր կյանքը այն դեպքում, երբ դիզայներներ Դոլչեն եւ Գաբանան առանց Մոնիկայի չեն պատեկերացնում իրենց գովազդային արշավը: Ինքը` Մոնիկան, երբեք էլ չի թաքցրել, որ իր գեղեցկությունը զենք է, որ կարող է եւ պետք է օգատգործի որպես զենք:
75-ամյա Ջեյն Ֆոնդայի տեսքը պարզապես ապշեցնում է: Դժվարանում ես նույնիսկ նրան տատիկ անվանել: Իր կյանքի ընթացքում նա շատ բան է արել` լավ կազմվածք պահպանելու հարցում կանանց օգնելու համար: Նա 12 հաղորդում եւ 6 գիրք է թողակել այն մասին, թե ինչպես լավ պահպանել կազմվածքը:
40-ամյա Սոֆիա Վերգարան հայտնի է ոչ միայն իր գեղեցիկ աչքերով, այլեւ անթերի կազմվածքով, որին կնախանձեր ցանկացած 20 տարեկան աղջիկ: Դերասանուհին, ում իր 21տարեկան որդու հետ տեսնելիս նրա տարեկիցն են համարում, չի սիրում իրենից փոքր տղամարդկանց: Նրա ներկայիս ընկերը ընդամենը 3 տարով է երիտասարդ:
Ռուսական շոու-բիզնեսում առաջնությունը իրավամբ կարելի է տալ հաղորդավարուհի Եկատերինա Անդրեեւային: 51-ամյա հաղորդավարուհին արդեն 18 տարի շարունակ ամեն երեկո հեռուստադիտողին ծանոթացնում է թարմ լուրերին: Իր երիտասարդության հիմնական գրավականը Եկատերինան քնելն է համարում: Նա աշխատում է քնել օրական առնվազն 8 ժամ:
40-ամյա Գվինեթ Փելթրոուն այն կանանցից է, որ տարիքին զուգահեռ ավելի են գեղեցկանում: Նրա դեպքում չնայած խոսքը ամենօրյա մարզումների մասին է: “Ես երբեմն ճչում եմ եւ լացում, իսկ հետո պարզապես ստիպում եմ ինձ մարզվել”,-խոստովանել է դերասանուհին:
78-ամյա Սոֆի Լորենը դեռեւս կարողանում է իրեն թույլ տալ դեկոլտե եւ մարմինն ընդգծող զգեստներ կրել: Ավելին ասել հարկավոր էլ չէ, քան այն, որ 72 տարեկանում նա մասնակցել է տղամարդկանց օրացույցի համար էրոտիկ նկարահանումներին: Իբրեւ իսկական իտալուհի, նա պաշտում է սպագետին եւ ասում, որ լավ տեսքի համար պարտական է հենց այդ մթերքին: Իսկ այն, որ Լորենը քնում է երեկոյան 9-ին, իսկ առավոտյան մարմնամարզությամբ է զբաղվում իր այգում, գիտեն բոլորը:
46-ամայ Հոլի Բերին ցնցող կազմվածք եւ հիանալի մաշկ ունի: Նույնիսկ դժվար է նրա վրա կնճիռներ գտնելը: Քչերը գիտեն, որ երիտասարդ տարիքում Բերիի մոտ շաքարային դիաբետ են հայտնաբերել: “Իմ հիվանդությունն ինձ ստիպեց մտածել առողջությանս մասին, ինչի արդյուքնում նաեւ հիանալի կազմվածքս պահպանվեց”,-պատմել է դերասանուհին:
Ռուս դերասանուհի Օլգա Կաբոն 2-րդ անգամ ծննդաբերել է 44 տարեկանում, սակայն դրանից հետո էլ այնպիսի տեսք ուներ, որ նրան չէին դադարում քննարկել: Նրա գաղտնքիը ձի քշելու հանդեպ սերն է: Դերասանուհին փաստում է, որ ձի քշելը նպաստում է մկանների բոլոր խմբերի մարզմանը: