Ի՞նչ անել առողջ ու փարթամ վարսեր ունենալու համար
Գեղեցիկ վարսեր ունենալու համար, անշուշտ, հարկավոր է դրանք ճիշտ խնամել:
Որպեսզի սանրվածքը շքեղ երևա, այն պետք է համապատասխանի կերպարին, դեմքի ձևին, մազերի կազմվածքին: Պրոֆեսիոնալ ոճաբանը միշտ հաշվի է առնում բոլոր գործոնները մինչև ձեզ առաջարկում է ձևը և գույնը: Այդ պատճառով չարժե խնայել վարսավիրներին այցելելու վրա:
Հարկավոր է մազերը լվանալ՝ ուղղորդվելով մի քանի կանոնով:
Չի կարելի մազերը լվանալ շատ տաք ջրով: Հարկավոր է շամպունը լցնել ափերի մեջ, փրփրացնել, ապա քսել մազերի արմատներին, մերսել դրանք՝ աստիճանաբար տարածելով մազորի ողջ երկայնքով:
Այս կերպ նրանք միանգամից երկու խնդիր են լուծում՝ մազերը հեշտությամբ սանրվում են, չեն յուղոտում և շուտ չեն կեղտոտվում, փոխարենը փայլ են ստանում:
Հիշե՛՝ մի կարևոր բան. գլխի առողջ մաշկն առողջ մազերի գրավականն է: Որպեսզի ձեր գլխամաշկն առոջղ լինի, հարկավոր է շաբաթը մեկ անգամ բամբակը թրջել թեյի ծառի յուղի մեջ և բաժանելով մազերը մասերի՝այն քսել գլխամաշկին:
Եթե որոշել եք փոխել Ձեր մազերի գույնը ապա ընտրե՛ք այնպիսի միջոցներ, որոնքցում հնարավորինս քիչ կլինեն քիմիական բաղադրիչները: