27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական ոստիկանությունը ուժ է կիրառել բողոքի ցույց անցկացնող ուսուցիչների նկատմամբ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը ուժով ցրել է ահաբեկչության հետ կապ ունենալու պատճառաբանությամբ պարտականությունների կատարումից հեռացված  ուսուցիչների բողոքի ակցիան:

Վերջին շրջանում Դիրաբեքիրում նշյալ հիմնավորմամբ պաշտոնից հեռացվել է ավելի քան 4000 ուսուցիչ:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` այսօր մոտ 200 ուսուցիչներ կատրվածի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու ու մամուլի ասուլիս կազմակերպելու նպատակով հավաքվել են Դիարբեքիրի կրթության վարչության դիմաց:

Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել ուսուցիչներին հանդիպել մամուլի ներկայացուցիչների հետ` կազմակերպիչներից պահանջելով ցրել հավաքը: Անհաջող բանակցություններից հետո ոստիկանությունը ջրցաններ է կիրառել, ինչից հետո բախումներ է սկսվել կողմերի միջև:

Նշվում է, որ բախման ընթացում կան վնասվածքներ ստացածներ, 45 ուսուցիչ էլ ձերբակալվել է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ