12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մարկ Ցուկերբերգը 1 դոլար աշխատավարձ կստանա

“Facebook” սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խնդրել է 2013-ին իրեն տարեկան աշխատավարձ նշանակել 1 դոլարի չափով, տեղեկացնում է “Business Insider”-ը: Նրա խնդրանքը բավարարվել է:

2012-ին Ցուկերբերգը “Facebook”-ից 1.9 մլն դոլար է ստացել որպես փոխհատուցում եւ աշխատավարձ: Բացի այդ, 2012-ին, երբ ընկերությունը բորսայում տեղաբաշխում էր անում, հիմնադիրն իր մասն իրականացրեց 60 մլն ակտիվներով` 2.27 մլրդ դոլարի չափով:

Ցուկերբերգը վարվեց նույն կերպ, ինչպես ժամանակին արել էին “Apple”-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, “Google”-ի հիմնադիրներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը: Տարեկան 1 դոլար աշխատավարձ են ստանում նաեւ Լարի Էլիսոնը (“Oracle”), Էլոն Մեքը (“Tesla”), Մարկ Պինգուսը (“Zynga”), Մեգ Ուիթմենը (“HP”): Մինչ Ջերի Յանգը “Yahoo”-ի ղեկավարն էր, նա եւս տարեկան 1 դոլար էր ստանում:

“Forbes” ամսագիրը երիտասարդ միլիարդատիրոջ կարողությունը 13.3 մլրդ դոլար է գնահատում: Ըստ ամսագրի` նա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում 25-րդ տեղն է զբաղեցնում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ