14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Եվրատեսիլ 2017-ը» Ուկրաինայի փոխարեն կարող է Ռուսաստանում անցնել

Երաժշտական հանրահայտ «Եվրատեսիլ» երգի մրցույթը մյուս տարի հնարավոր է անցնի ոչ թե Ուկրաինայում, թեեւ հենց այս երկրի մասնակից Ջամալան այս տարի հաղթեց մրցույթում, այլ Ռուսաստանում։

Ինչպես հայտնում է Известия-ն, Ուկրաինան կարող է հրաժարվել մրցւոյթի անցկացումից իր մոտ, քանի որ այն բավական ծախսատար է։ Եւ այդ դեպքում, համաձայն կանոնների, այն կանցկացվի երկրորդ տեղը գրաված մասնակցի ներկայացրած երկրում։ Այս դեպքում էլ չի ստացվի, քանի որ երկրորդ տեղը գրավել է Ավստրալիայի մասնակիցը, սակայն մրցույթն այս երկրում չի կարող անցնել՝ այն Եվրոպայում չէ։

Հետեւաբար մրցույթը կարող է անցկացվել Ռուսաստանում, որի ներկայացուցիչը երրորդ տեղն էր զբաղեցրել «Եվրատեսիլ 2016»-ում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ