12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մոսկվայում ԼՂ հարցն է քննարկվում

Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Պոպովին, Ուորլիքին եւ Անդրիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ընթացիկ իրավիճակը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ