02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեքս` դավաճանությունից հետո

Դուք միասին ապրել եք մի քանի տարի եւ իմանում եք, որ ձեր մաուսինը դավաճանել է ձեզ մեկ այլ կնոջ հետ: Այնհուտեւ նա ծնկաչոք ներողույթւոն է խնդրում, դուք ներում եք նրան եւ վերադառնում ձեր սովորական օրակարգին:  Սակայն ինչ անել ինտիմ կայնքի հետ եւ ինչպես հարթել սեռական հարաբերույթունները:

Հոգեբանները 4 պատճառ են նշում, որոնք խանգարում են կանանց ինտիմ մտերմությանն ամուսնու հետ դավաճանությունից հետո: 

1. Անվստահությունը սեփական անձի նկատմամբ: Խաբված կանայք կարծում են, որ ամուսինը “ձախ է գնացել”, քանի որ ինքը վատ տեսք ունի կամ գիրացել է կամ ոճային չէ հագնվում: Նման կանայք կորցնում են աչքերի փայլը, նրա մարմինը դադարում է արձագանքել քնքշանքներին եւ համբույրներին: Հարկավոր է սիրել քո անձը, հակառակ դեպքում` դեպրեսիայի հավանականություն կա: 

2. Վատ վերաբերմունքը ամուսնու հանդեպ: Դուք նայում եք ձեր ամուսնուն եւ տեսնում կեղտոտ, վատ մարդու: Այն միտքը, որ նա ձեզ հպվելու է, զզվանք է առաջացնում: 

3. Օտարացում: Բացի քնքշանքներից եւ համբույրներից,  սեքսում կարեւոր է նաեւ մարմինների միաձուլումը: Իսկ եթե զուգընկերների մոտ օտարացում է, ապա ոչ մի միաձուլում չի կարող լինել: Եթե դուք դեռ պատրաստ չեք ինտիմ մտերմության, ամուսնուն ուղղակի ասեք դա: Փորձեք նորովի ապրել նրա հետ ծանոթությունը` գնացեք հանդիպման, միմյանց ձեռք բռնեք: եվ կգա այն օրը, երբ ձեր միջեւ կրկին կիրք եւ սեր կառաջանա: 

4. Սովորությունները սեքսում: Ինչպես էր նախկինում` միասին ուտում եիք, լոգանք ընդունում, գնում քնելու: Այժմ ամեն ինչ այլ է: Եթե նման հնարավորություն ունեք, ուղեւորվեք 2-րդ մեղրամսին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ