29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պուտինը դեռ չի որոշել` կմասնակցի նախագահական ընտրություններին, թե ոչ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Bloomberg-ին, որի ընթացքում նշել է որ դեռեւս հստակ չի որոշել` կմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին, թե ոչ, քանի որ, ըստ նրա, դրա մասին խոսելը վաղ է:

«Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելը պարզապես վնասակար Է: Դեռ պետք է աշխատել, բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, դրանցից հետո միայն կտեսնենք` ինչպես կազմակերպել 2018 թվականի նախագահական ընտրարշավը, եւ թե ով պետք Է դրան մասնակցի: Ես առայժմ ինձ համար ոչինչ չեմ որոշել»,-ասել Է նա:

Պուտինը ներկայացրել է նաեւ, թե իր կարծիքով ինչպիսին պետք է լինի ՌԴ ապագա ղեկավարը: Նա նշել է, որ վերջինը պետք է լինի նոր սերնդի ներկայացուցիչ` երիտասարդ, բայց հասուն:

ՌԴ նախագահը նաեւ խոսել է իր դուստրերից ու ասել, որ նրանք գիտությամբ են զբաղվում եւ «իրենց աշխատանքից հաճույք են ստանում ու մարդկանց համար օգտակար գործ են անում»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ