08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժառանգությունը» քուն է մտնում, բայց չի ուզում, որ իրեն մոռանան

Նախընտրական թոհուբոհի մեջ, երբ ավելի քան մեկ տասնյակ կուսակցություններ տարբեր համայնքներում թեկնածուներ են առաջադրում ու փորձում պայքարել միմյանց դեմ, «Ժառանգությունը» գրավել է պասիվ դիրք ու չի խառնվում միմյանց սևացնելու ու կյանքի գնով մի համայնքապետի աթոռ ավելի ունենալու նախընտրական գործընթացին:

Այսօ «Ժառանգությունը» հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք համարում ենք, որ ցանկացած տիպի, այդ թվում՝ ՏԻՄ ընտրությունների լեգիտիմությունը եւ լեգալությունը ի սկզբանե խաթարված է եւ «Ժառանգությունն» ինքը կաշկանդված է ընտրություններին լիարժեքորեն մասնակցելու առումով:

Այդ իսկ պատճառով «Ժառանգությունը» հրաժարվում է հանրակարգային մասնակցություն ունենալ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, միաժամանակ ազատ թողնելով իր շարքային անդամներին իրենց անհատական նախաձեռնություններում»:

Միանգամայն պարզ է, որ այս կուսակցությունը պարզապես պատրվակ է փնտրում՝ արդարացնելու իր՝ ընտրություններին չմասնակցելը: Մինչդեռ չմասնակցության հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ ռեսուրսների, ու առաջին հերթին մարդկային, կադրային ռեսուրսների պակասն է: Հակառակ դեպքում մի՞թե ընտրակեղծիքների ու անօրինականություների հաղթահարման ամենաճիշտ եղանակը բոյկոտն է: Դա շատ լավ են գիտակցում նաև հենց «Ժառանգություն»-ում: Սակայն, իրենց ամբողջովին մոռացության չմատնելու ու չփոշիանալու համար կուսակցությունն ազատ է թողնում իր անդամներին անհատական նախաձեռնություներով հանդես գալու ու ընդդիմադիր դաշտում երևալու համար:

Արման Ալավերդյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ