Բանգլադեշում զոհերի թիվը 323 -ի է հասել /վիդեո/
Բանգլադեշում բազմահարկի փլուզման հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 323 մարդ է զոհվել, անհետ կորածների ցանկում 650 մարդ է մնացել, հաղորդում է “AFP”-ը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել շենքում գտնվող 2 կարի ֆաբրիկաների տնօրեններին, ովքեր ստիպել են բանվորներին աշխատանքի գալ, չնայած նրան, որ նախորդ շենքի վրա ճեղքեր են հայտնվել, իսկ իշխանությունները հանձարարել են փակել շինությունը:
8 հարկանի “Rana Plaza” շինությունը, որը գտնվում էր մայրաքաղաք Դաքքայի արվարձաններից մեկում, փլուզվել էր ապրիլի 24-ին: Շինության ներսում տեղակայված էին խանութներ, բանկի մասնաճյուղ եւ մի քանի կարի ֆաբրիկաներ: