Դանիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին
Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ:
Օգնականներն են Անդրեաս Հայդենրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մարկուս Համեթերը: