29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք չէ շահարկել նվեր բառը, բնակարանը ստացել եմ իմ արդյունքների համար. Գոռ Մինասյան

Ռիո դը Ժաներոյում կայացած Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  պատմեցին իրենց հաղթական տպավորությունների մասին:
 
«Ընտանիքի միակ որդին եմ, շատ են ուրախացել: Էջմիածնում ևս ջերմ ընդունելություն արժանացա, մեդալ նվիրեցին ինձ: Դեռևս միայն հորեղբորս կողմից եմ նվեր ստացել, պետական պարգև դեռ չեմ ստացել», – նշեց Սիմոն Մարտիրոսյանը:
Գոռ Մինասյանն իր հերթին ընդգծեց. «Տպավորությունները շատ լավ ու վառ են: Երկար էինք պատրաստվել այս Օլիմպիադային, շատ աշխատանք է կատարվել: Արդարացրել ենք ազգի, ղեկավարության, մարզիչների հույսերը: Ուրախ ենք, որ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել Օլիմպիական խաղերում: Հայաստանի նման փոքր երկրի համար սենսացիա ենք գրանցել»:
Գոռ Մինասյանն անդրադարձավ այն լուրերին, թե  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 4-սենյականոց բնակարան է նվեր ստացել:
 
«Պետք չէ շահարկել նվեր բառը: Այդ բնակարանը ստացել եմ իմ արդյունքների համար: Ես Հայաստանի համար քիչ բան չեմ արել՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եմ դարձել և կարծում եմ՝ արժանացել եմ»:
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ