19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը բավականին թանկ է վճարում ՄԻԵԴ-ի վճիռների համար

Կառավարության այսօր`սեպտեմբերի 2-ին հրավիրված  նիստի ժամանակ Կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որում ներկայացվում էր, թե  վերջին տարիներին Հայաստանը որքան գումար է վճարել Մարդու իրավունքների դատարանում՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համար:

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ  2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո:

Իսկ արդեն 2016 թվականին կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  փորձեց պարզաբանում ստանալ , թե ինչի հետևանք են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները:

«Պատճառները, կարծում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են, իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»,- արձագանքեց  Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ