Ադրբեջանցիները վրդոված են. “Мир” любит только Армению”
Ադրբեջանական “echo.az” կայքը ներկայացրել է թոշակառու Վ. Ալիեւայի բաց նամակը, որում կինը դժգոհություն է հայտնում Հայաստանի նկատմամբ իբր թե “յուրօրինակ վերաբերմունք” ցուցաբերելու կապակցությամբ` “Мир” любит только Армению?” վերնագրով հոդվածում:
Ադրբեջանցիներին հուզել է այն փաստը, որ “Միր” հեռուստաընկերությունը ապրիլի 24-ին տեսանյութեր է ցուցադրել սգո արարոությունների մասին:
Ադրբեջանցիները նաեւ վրդովմունք էին ապրել, երբ ՀՀ նախագահի երդմնակալության ժամանակ հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել էր հանդիսավոր արարողությունը: Ադրբեջանցիների կարծիքով` հեռուստաընկերությունը հայկական քարոզչություն է իրականացնում: