15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը եւս նորմալ է անցել

«Սասնա ծռերի» կալանավորված անդամ Աշոտ Պետրոսյանի (նկարիչ Աշոտ) վիրահատությունն ավարտվել է. ինչ նախատեսված էր, բավականին որակով կատարվել է, տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նրա խոսքով, 1-2 օր նա կմնա վերակենդանացման բաժանմունքում. «Կարծում եմ, 1-2 օրվա ընթացքում  արդեն հիվանդին հնարավոր կլինի տեղափոխել հետագա բուժման «Դատապարտյալների հիվանդանոց»:

Բժիշկն արձանագրել է , որ թե Արամ Մանուկյանի, թե Աշոտ Պետրոսյանի վիրահատությունները վերջնական ֆիքսացիաներ են, որոնք կատարվում են հատուկ մետաղական հարթակների միջոցով, որով ֆիքսվում է կոտրվածքը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ