08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս տարի ավտովթարների հետեւանքով զոհվել է 150 եւ վիրավորվել 2794 մարդ

Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 150 եւ վիրավորվել 2794  քաղաքացի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

«ՀՀ-ում այսօրվա դրությամբ ունենք կայուն վթարայնության վիճակ, վիճակը կարելի է գնահատել բավարար, քանի որ վերջին հինգ տարիներին տարեցտարի աճող տենդենցի պայմաններում այսօր  պատահարների քանակի պատկերը փոխվել է ու դրանց հետեւանքով նվազել տուժած քաղաքացիների  թիվը։ Օգոստոսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 1972  ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 150 եւ վիրավորվել  2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով եւ վիրավորների թիվը 253-ով։

Այս երեք ցուցանիշները վթարայնության վիճակը բնութագրող ամենահիմնական  պարամետրերն են, որոնցով կարելի գնահատական տալ, թե ինչպիսին է երկրում վթարայնության վիճակը։ 2011-ից սկսած աճի տենդենց կար եւ առաջին անգամ այս տարի այդ աճի տենդեցը կանգնել է»,-ասել է Նորիկ Սարգսյանը։

Ըստ նրա՝  պատահարները նվազել են  երկու գործոնով՝ վարորդների նկատմամբ խիստ վարչարարությամբ եւ թաղանթապատված դիմապակիների դեմ պայքարով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ