01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 292-ի

Իտալիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 292-ի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ երկրաշարժից ամենից շատ տուժած Ամտրիչե քաղաքում տների փլատակների տակից փրկարարներն այսօր հանել են ևս երկու մարդու դի: Այդ շրջանում զոհերի թիվը հասել է 231-ի: Եվս տաս մարդ անհետ կորած է համարվում:

Տեղի իշխանությունները 3-4 ամսվա ընթացքում պլանավորում են փայտե տներ կառուցել և բնակեցնել առանց տանիքի մնացած 2.5 հազար մարդու:

Հիշեցնենք, որ 6.0 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, այնուհետև հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ