08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գազալցակայանում պայթյունի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ևս մեկ մարդ հոսպիտալացվել է

Օգոստոսի 27-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ՄՀ և ՏԱՏ առաջատար մասնագետը:

Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ