Այսօր մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ը նշվում է որպես մալարիայի դեմ պայքարի միջազգային օր:
Մալարիան մարդուն է փոխանցվում մոծակի տեսակներից մեկի կծելու հետեւանքով: Դա ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնք ուղեկցվում են սարսուռով, տենդով, լյարդի չափսերի մեծացումով: Ամեն տարի 350-500 մարդ է մալարիայով վարակվում, որոնցից 1-3 մլնը մահանում են: Մալարիայի վարակի դեպքերի 90 տոկոսը գրացվում է Աֆրիկայում: Սակայն վարակի դեպքեր լինում են նաեւ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում:
Այս օրն ամեն տարի միջոցառումներ են տեղի ունենում, որոնց շրջանակներում երկրները կիսվում են միմյանց հետ այս հիվանդության դեմ պայքարի իրենց փորձով: