01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վերաքննիչը հետաձգեց Արայիկ Խանդոյանի խափանման միջոցի բողոքարկման հարցով նիստը

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին բողոքի քննությունն այսօր` օգոստոսի 22-ին, Վերաքննիչ դատարանը հետաձգեց:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը` նշելով, որ Արայիկ Խանդոյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը, ինչի վերաբերյալ դատարանը չէր հասցրել համապատասխան մարմին գրություն ուղարկել:

Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ