21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ողջաբերդ գյուղում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտ, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողի մեջ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի 52D89010Iran պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ու. Դ.) արգելափակվել է հողի շերտում:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ