Գվինեթ Փելթրոուն` տարվա ամենագեղեցիկ կին
“People” ամսագիրը հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուին 2013-ի ամենագեղեցիկ կինն է հռչակել:
Ամսագրին տված հարցազրույցում 40-ամյա Փելթրոուն խոստովանել է, որ առօրյա կյանքում սովոր է ջինսեր եւ սպորտային շապիկներ հագնել, այլ ոչ թե կոստյումներ կամ զգետներ, որոնք կրում է բարձրաստիճան երեկույթների ժամանակ: Բացի այդ, նա գրեթե չի օգտագործում դեկորատիվ կոսմետիկա, իսկ թարմ արտաքինը եւ երիտասարդությունը պահպանելու համար նա հատուկ ֆիզիկական վարժություններ է կատարում:
Գեղեցկուհիների ցանկում են հայտնվել մի շարք այլ հայտնի դերասանուհիներ: Ավանդույթի համաձայն, ամսագիրը նրանց չի ներկայացրել հիթ-շքերթի տեսքով` նշվում է միայն ցանկի առաջին տեղը գրավածի անունը:
2013-ի ամենագեղեցիկ կանանցից են նաեւ Քերի Վաշինգտոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Ամանդա Սեյֆրիդը, Փինքը, Դրյու Բերիմորը, 75-ամյա դերասանուհի, մոդել եւ պրոդյուսեր Ջեյն Ֆոնդան եւ այլոք:
2012-ին ամսագիրն ամենագեղցիկ կին էր հռչակել Բեյոնսեին: