22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռիո-2016. ԱՄՆ-ն հաղթեց Իսպանիային և մտավ եզրափակիչ

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կայացավ բասկետբոլի մրցաշարի առաջին կիսաեզրափակիչը: ԱՄՆ-ի հավաքականը 82:76 հաշվով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ:

Հանդիպման սկզբնամասում ամերիկացիները հաշվի մեջ առաջ անցան և մինչև խաղի ավարտը կարողացան պահպանել այն:

Մրցավեճի ամենաարդյունավետ խաղացողը Պաու Գազոլն էր, որը հավաքեց 23 միավոր: Մայք Կրժիժևսկու թիմի կազմում 22 միավոր է հավաքել Քլեյ Թոմփսոնը:

Եզրափակչում ԱՄՆ-ի ընտրանին կմրցի Ավստրալիա – Սերբիա զույգի հաղթողի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ