01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնի Գառնիկ Մնացականյանը

Օգոստոսի 19-ին Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներից միայն մեկը կմտնի պայքարի մեջ:

Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Մնացականյանն իր ելույթները կմեկնարկի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի 2013 թվականի աշխարհի չեմպիոն, իրանցի Հասան Ռահիմիի հետ: Դիմակայությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Նրան հաղթելու դեպքում Մնացականյանը քառորդ եզրափակչում կհանդիպի Վիկտոր Լեբեդև (Ռուսաստան) – Սանդեփ Թոմար (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն ելույթ կունենա օգոստոսի 20-ին, իսկ Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը՝ օգոստոսի 21-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ