07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ խնդրի կարգավորումն ունի երեք էտապ, բայց, Ադրբեջանն ուզում է միանգամից երրորդ էտապին անցնել. Գագիկ Մինասյան

«ԼՂ խնդրի կարգավորումն ունի երեք էտապ, որոնք պետք է երկու կողմերը կատարեն, սակայն, ադրբեջանական կողմն ցանկանում է առանց  առաջին երկու էտապների` միանգամից անցնել երրորդ էտապին»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Պատգամավորի խսքով՝ խնդրի կարգավորման առաջին էտապն առաջարկությունների փուլն է եւ բանակցություններն այժմ հենց այդ փուլում են:

«Մեծ համաձայնագրի էտապը  երրորդն է, որը պետք է մշակվի: Մեծ համաձայնագիրը համաձայնեցնելուց հետո պետք է ժողովրդի դատին հանձնվի: Ադրբեջանցիները պարբերաբար ասում են եկեք միանգամից երկու էտապները մի կողմ դնենք, միանգամից երրորդին անցնենք: Սակայն, այս երրոդ էտապին հասնելու համար պետք է  մեծ համաձայնագրի սկզբունքների համաձայնեցում լինի, որին չենք հասնում, քանի որ ԼՂՀ տարածքների վերաբերյալ տարբեր տեսակետեր կան երկու կողմերի միջեւ»,-ընդգծեց Մինասյանը:

Գագիկ Միասյանը նշեց, որ փոխզիջումների մասին խոսելիս երկու կողմերըը` հայկական եւ ադրբեջանական,  չհամընկնող տեսակետեր ունեն եւ հենց այս խնդիրը թույլ չի տալիս առաջին էտապից անցնել երկրորդին:

Պատգամավորի խոսքով, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է նաեւ փակ ռեժիմի բանակցություններ վարել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ