22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 18-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ավտոտնակից բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 17-ին, ժամը 14.05-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մանկապարտեզի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։
***

Օգոստոսի 17-ին, ժամը 13.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ