Եղանակը Հայաստանում
Օգոստոսի 18-ին՝ երեկոյան ժամերին, հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 17-ի գիշերը մայրաքաղաքում կդիտվի +22+24, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+30,
Կոտայքում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+30,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը` +25+30,
Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,
Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+30,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը՝ +32+35,
Արարատում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +35+37,
Արմավիրում՝ գիշերը` +19+22, ցերեկը +35+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +11+16, ցերեկը` +25+30,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +35+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+25, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +26+29,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +18+20, ցերեկը՝ +32+34։