18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 16-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53 կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53 կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի 23 LU 914 պետհամարանիշի (վարորդ` Վ. Ն. ծնվ. 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ տեղափոխել ավտոքարշակի վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ