06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռիոյում Հայաստանն ունի առաջին մեդալը

Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերում նվաճեց Հայաստանի համար առաջին մեդալը: Ծանրամարտի 105 կգ քաշային կարգում հայ մարզիկը դարձավ արծաթե մեդալակիր:

Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն է դարձել Ուզբեկստանը ներկայացնող ծանրամարտիկ Ռուսլան Նուրուդինովը:

Երկամարտում Սիմոն Մարտիրոսյանը գրանցեց 417 կգ (190+227): Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները (185 եւ 190 կգ), իսկ երրորդ մոտեցումը՝ 195 կգ-ը բարձրացնել չհաջողվեց: Հրում վարժությունում Սիմոնը նախ հաղթահարեց 220 կգ-ն, հետո՝ 227 կգ-ն, իսկ վերջին մոտեցմանը չբարձրացրեց 234 կգ-ը:

Օլիմպիական չեմպիոնը հրում վարժությունում բարձրացրել է 237 կգ, որը նոր օլիմպիական ռեկորդ է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ