01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Պանտերայի» աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խեցանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության` նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝  ժամը 03.30-ի սահմանում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը բռունցքներով հարվածելով ծեծի էր ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ