14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀՔԾ-ն վերադարձրել է «Միայնակ Գայլի» ակնոցը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» ակնոցը ՀՔԾ-ն  երեկ վերադարձրել է: Այս մասին տեղեկացնում է Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի ակնոցը ձերբակալության օրն առգրավվել էր:

Հարազատների խոսքով՝ Արայիկ Խանդոյանը տեսողական խնդիրներ ունի, եւ նրան առանց ակնոցի տեղաշարժվելը դժվար էր:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ