Հաղորդավարը հայհոյել է ուղիղ եթերում /վիդեո/
Ամերիկյան “KFYR” հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է հաղորդավարին` ուղիղ եթերում հայհոյելու պատճառով:
Էյջեյ Քլեմենտ անունով հաղորդավարը պատրաստվելիս է եղել լոնդոնյան մարաթոնի մասին լրատվական թողարկմանը, որում հաղթել է եթովպիացի մարզիկ Ցեգայե Կեբեդեն, եւ չի նկատել, որ եթերն արդեն սկսվել է:
Հեռուստաաալիքի ղեկավարությունը ներողություն է խնդրել հանդիսատեսից, իսկ ինքը` Քլեմենտը, կատարվածն անվանել է “նորեկի սխալ”, քանի որ նա առաջին անգամն է հանդես եկել որպես հաղորդավար եւ շատ լարված է եղել: Չնայած աշխատանքը կորցնելուն` նա կատարվածին “դրական” է նայում: